Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ամերիկյան վասալի վասալ, այն է՝ թուրքի վիլայեթ, ինչպես և 1920-ի դեկտեմբերին

Ամերիկյան վասալի վասալ, այն է՝ թուրքի վիլայեթ, ինչպես և 1920-ի դեկտեմբերին
14.02.2025 | 12:04

ՈՒրեմն, Բելառուսում Ռուսաստանը պահում է 100-հազարանոց բանակ: Դա լուրջ ուժ է, որը կարող է ներխուժել Արևմտյան ՈՒկրաինա և արագացնել պատերազմի ավարտը: Բայց ռուսները չեն մտնում: Կա մի քանի պատճառ, ասենք, Պուտինը չի ուզում Բելառուսը հարվածի տակ դնել, թեպետ հարվածի վտանգը մինիմալ է՝ մի անգամ արդեն դա արել է, չէ՞, հենց պատերազմի առաջին օրը, երբ ռուսական բանակը Բելառուսից հայտնվեց Կիևի ծայրամասերում, կենտրոնից 15 կիլոմետր հեռու:

Հիմնական պատճառը կամ հիմնականներից մեկն այն է, որ Պուտինն այդ քայլով բանդերականներին և նրանց վերադասներին կհրահրի և իրավունք կտա մտնելու Մերձդնեստր, որտեղ Պուտինն ունի 1500 ռուս զինվորական և 200 հազար ՌԴ քաղաքացի (այդ չճանաչված հանրապետության բոլոր բնակիչները ռուսական անձնագիր են կրում): Այսինքն, ՌԴ անձնագիրն այն վահանն է, որը երաշխավորում է Մերձդնեստրի բնակիչների անձեռնմխելիությունը, ինչպեսև ժամանակին պաշտպանեց Օսիայի և Աբխազիայի բնակիչներին: Առ այսօր բանդերականները չեն մտել Մերձդնեստր, քանզի կա անկանխատեսելի հետևանքների ռիսկ, այդ իսկ պատճառով էլ ռուսները նախընտրում են պատերազմը երկարաձգել՝ բանդերականներին առիթ չտալով ներխուժել այդ հանրապետություն:

Այսինքն, ՌԴ քաղաքացիությունն այն բանն է ՌԴ ղեկավարության համար, որը a priori պարտադրում է նրան դիմել բոլոր քայլերի՝ և ռազմական գործողությունների, և տարածքների ճանաչման, և այլ պետությունների մասնատման: Հարցս հետևյալն է. ինչու՞ ժամանակին Արցախի բոլոր բնակիչներին չապահովեցին ՌԴ անձնագրերով և դրանով չկանխեցին Արցախի վերացումը: Իհարկե, փաշինյան նիկոլը դա չէր անի և թույլ չէր տա իր եվնուխներին նման պրոցես սկսել (ի դեպ, Արցախի բլոկադայի պատճառներից մեկն այն էր, որ ինչ-որ անձինք մեկնարկել էին այդ գործընթացը, իշխանություններից անկախ, դե, սրանք էլ ճանապարհը փակեցին, և պրոցեսը վիժեցվեց, քանզի Երևան գալու հնարավորությունը վերացավ): Լավ, մեզ պարզ է, թե ով է փաշինյան նիկոլը, ով է դրա եվնուխ հարությունյան արայիկը՝ դրանցից, ինչպես ռուսներն ասում, спроса нет: Բայց նախկինները ինչու՞ չէին անում դա:

Ախր, մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ եթե Քոչարյանը սկսեր այդ պրոցեսը, Սարգսյանին անելիք չէր մնա, եթե Սարգսյանը սկսեր 2008-ին, փաշինյան նիկոլին անելիք չէր մնա՝ ժողվարչապետի արևմտյան վերադասը լուռ կհամակերպվեր իր համար ողբալի իրականության հետ: Ավելին, անգամ 2016-ի քառօրյան տեղի չէր ունենա, էլ չեմ խոսում հետագա ողբերգական իրադարձությունների մասին: Ալիևը առյուծի սիրտ չէր կերել, որ ռիսկ ունենար ՌԴ քաղաքացիներին ունեզրկել և տարհանել, այլ կերպ ասած՝ հայրենազրկել: Ալիևն անմեղսունակ բանդերական չէ, որ այլոց հրահրմամբ պատերազմի մեջ մտներ Ռուսաստանի հետ, իսկ դա այն վտանգն է, որին ռիսկ չեն անում դիմել անգամ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն, պարզ է, չէ՞, որ Ռուսաստանը Հարավսլավիայից մի քիչ տարբերվում է:

Հետևաբար, այսօր կունենայինք հայկական Արցախ, առնվազն 2018-ի կարգավիճակով: Բայց արդյո՞ք դա քիչ էր հայերի համար: Իհարկե, դա տիեզերական երջանկություն էր, որն այլևս չի իրականանա…

Կարծում եմ, նախկին նախագահները ղեկավարվել են իռացիոնալ մոտիվներով, ասենք, չեն ցանկացել դաշնակներին, արևմտական հակառուս լիբերալներին իրենց քլնգելու առիթ տալ: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը չանդամակցեց Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, իսկ դրա հրավերը կար դեռ 2003-ից, երբ Պավել Բորոդինը Պուտինի ներկայությամբ դիմեց Քոչարյանին շատ հստակ առաջարկով: Հայաստանում չուզեցան «ինքնիշխանությունից», «հայությունից» հրաժարվելու մեղադրանքներ լսել Արևմուտքից կառավարվող հակազգային ուժերի կողմից, և արդյունքում ունենք այսօրվա տխուր իրականությունը:

Իսկ այսօր ՀՀ «ինքնիշխանությունը» Արևմուտքի պատկերացրած և սրտի ուզածն է՝ ռուսներից հեռու և ռուսներին թշնամի՝ ամերիկյան վասալի վասալ, այն է՝ թուրքի վիլայեթ, ինչպես և 1920-ի դեկտեմբերին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ